ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հարկ վճարողին հերոսացնելը թերհաս մոտեցման արդյունք է

Հարկ վճարողին հերոսացնելը թերհաս մոտեցման արդյունք է
24.05.2025 | 14:28

Հարկ վճարելու (իրավական հարկադրանքի) և երջանկության միջև ուղիղ կապ փնտրելը, եթե ոչ անտեղի իդեալիզմ, ապա առանցքային մազոխիզմ է, իսկ հարկի ու արդարության միջև որևէ համակցություն գտնելը՝ լրջագույն սենտիմենտալության նշան։ Հարկադրանքի մեջ գոյություն չունի ո՛չ երջանկություն, ո՛չ էլ՝ արդարություն։

Ֆինանսական և հարկային ոլորտի թե՛ անտիկ, և թե՛ ժամանակակից առաջամարտիկներն ու ռահվիրաները, հարկման մեխանիզմի ձևավորման և հարկային բեռի բաշխման հիմքում, բնականաբար, «երջանկություն» հասկացությունն ընդհանրապես չեն դիտարկում, իսկ «արդարություն» հասկացության մեկնաբանությունը տալիս են համաչափության կամ հավասարակշռության իմաստով։

Հարկ վճարելը հանրային և սահմանադրական պարտականություն է, որը պետք է ընկալվի որպես յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված և անձնական պարտավորություն։ Հարկային մշակույթի ձևավորումը պետության կայացման և դրա կայունության անկյունաքարերից է։ Սակայն հարկ վճարողին հերոսացնելը կամ հարկ վճարելու գործընթացը երջանկության հասկացության հետ փոխկապակցելը ոչ միայն անտեղի է, այլև՝ թերհաս մոտեցման արդյունք։

Նման վերլուծությունը պարզեցնում և թեթևամտացնում է հարկային համակարգի իրական նշանակությունն ու դրա հիմնարար սոցիալական գործառույթը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ